Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներն ամփոփել են կառույցում ՀՀ նախագահության մեկ տարին

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներն ամփոփել են կառույցում ՀՀ նախագահության 
մեկ տարին

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներն ամփոփել են կառույցում Հայաստանի Հանրապետության նախագահության մեկ տարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա նիստը Հայաստանի նախագահության շրջանում վերջինն էր: Մենք հնարավորություն ունեցանք ամփոփելու անցած տարին և խոսելու Հայաստանի նախագահության օրոք գրանցած հաջողությունների մասին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը թվարկեց այն կարևոր ձեռքբերումները, որոնք գրանցվել են անցնող տարվա ընթացքում, նշելով նաև ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև կնքված ազատ առևտրի համաձայնագիրը:

ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունը 2020թ. հունվարի 1-ին կփոխանցվի Բելառուսի Հանրապետությանը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի լիազորությունների ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 1-ին, և նրան այդ պաշտոնում կփոխարինի Միխայիլ Մյասնիկովիչը, ով մինչ այս զբաղեցրել է Բելառուսի Հանրապետության վարչապետի և Ազգային ժողովի խորհրդի նախագահի պաշտոնները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am