Մշակույթ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագների երգչախումբը փայլուն ելույթներ է ունեցել Եվրոպայում

2 րոպեի ընթերցում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագների երգչախումբը փայլուն ելույթներ է ունեցել Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնի սարկավագների երգչախումբը` Շահե Քեշիշյանի ղեկավարությամբ Կոմիտասի 150-ամյակի կապակցությամբ շրջագայություն է ունեցել Եվրոպայում` կատարելով մեծն Կոմիտասի բազմաթիվ ստեղծագործություններ:

«Ելույթներ ենք ունեցել եվրոպական երեք երկրի`Հոլանդիայի, Բելգիայի և Իտալիայի յոթ քաղաքում: Հանդես ենք եկել հայկական եկեղեցիներում և կաթոլիկ մեծ տաճարներում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շահե Քեշիշյանը:

Նրա խոսքով` համերգներին ներկա են եղել ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչներ, այլև օտարերկրացիներ, անվանի հյուրեր, դեսպաններ և այլք:

«Հյուրերն իրենց ընդգծված հիացմունքն էին հայտնում, թաց աչքերով ու փշաքաղված էին լսում երգչախմբի կատարումները: Նրանք շնորհավորում էին մեզ` նշելով, որհրաշալի երաժշտություն է եւ ֆանտաստիկ կատարումներ են: Շատ տպավորված ենք. համերգները հոտնկայս ծափահարություններով էին ընդունվում»,-պատմեց ՇահեՔեշիշյանը:

Նաշեշտեց, որ երգչախմբում ընդգրկված են Գևորգյան ճեմարանն ավարտած 15 սարկավագ: «Խորհրդանշական էր այն, որ համերգներով կարողացանք ընդգծել Կոմիտասի և ճեմարանի կապը, քանի որ Կոմիտասը եղել է ճեմարանի սան, հետագայում դասավանդել է այնտեղ»,-ասաց նա ու հավելեց, որ երգչախմբի հետ համագործակցում է առաջին անգամ և հույս ունի, որ այն դեռ կշարունակվի, և իրենք հանդես կգան նաև այլ երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում