Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունվար

«Հայկական Էպոս. խոսքից՝ պատկեր». Նոր ցուցահանդես Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում

«Հայկական Էպոս. խոսքից՝ պատկեր». Նոր ցուցահանդես Արա Սարգսյանի և Հակոբ 
Կոջոյանի տուն-թանգարանում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական Էպոս. խոսքից՝ պատկեր» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են գեղանկարչական ու գրաֆիկական շուրջ 50 աշխատանքներ, առանձնատիպեր, կաղապարներ, էպոսի տարբեր հրատարակությունների գլխատառեր, գլխատողեր, անվանաթերթեր, ինչպես նաև 1000-ամյակի միջոցառումների արձագանքները մամուլում՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղում՝ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում:

«Ցուցադրում ենք նկարիչ Սեդրակ Առաքելյանի լայնածավալ գործերից մեկը, Երվանդ Քոչարի գրաֆիկական աշխատանքները, Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթ»-ը: Կոջոյանը շատ է անդրադարձել Դավթին և’ գրքի, և’ օպերային ներկայացման ձևավորմամբ»,-նշեց տուն-թանգարանի տնօրեն Աննա Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ տուն-թանգարանում բացվել է նաև Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցահանդես, որում ներառվել են հետաքրքիր նկարներ, Կոմիտասի մահադիմակը, որի բնօրինակը պահպանվում է Վենետիկում: «Ընդգրկված են նաև Արա Սարգսյանի` Կոմիտասի էսքիզներից, Հենրիկ Սիրավյանի գործերն են: Մի խոսքով` հետաքրքիր ցուցահանդես է»,-շեշտեց Սարգսյանը:

Անդրադառնալով Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի շենքային պայմաններին` տնօրենն ասաց, որ հինգ տարի է բարձրաձայնում են անբարենպաստ պայմանների մասին: «Վերջապես մեր ձայնը լսելի դարձավ, և մեզ այցելեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Կարծում եմ` դա էլ պատճառ դարձավ, որ մենք ուշադրության արժանացանք: Հիմա ծրագրվում է տուն-թանգարանի հիմնանորոգումը»,-ընդգծեց նա:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ