Տնտեսություն

ՊԵԿ փոխնախագահը հայտնում է մինչև հեղափոխությունը որոշ գազալցակայանների ստվերային շրջանառության մասին

2 րոպեի ընթերցում

ՊԵԿ փոխնախագահը հայտնում է մինչև հեղափոխությունը որոշ գազալցակայանների ստվերային շրջանառության մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզել է, որ մինչև հեղափոխությունը մի շարք գազալցակայաններ թույլ են տվել գազի ծավալի իրացման ու հարկային պարտավորությունների մարման խախտումներ, արդյունքում գազալցակայաններին վերաբերող 31 գործով պատճառված վնասը կազմում է շուրջ 16.7 մլրդ դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Այս պահի դրությամբ ՊԵԿ քննչական վարչությունում քննվում է 330 քրեական գործ, պատճառված վնասը կազմում է 32 մլրդ դրամ, որից գազալցակայաններին վերաբերող 31 գործով պատճառված վնասը կազմում է շուրջ 16.7 մլրդ դրամ։ Խախտման բնույթը պայմանավորված է եղել նախկինում ՝մինչև հեղափոխությունը գազալցակայանների կողմից ավելի շատ գազի ծավալների իրացման հետ, որոնց համեմատական վերլուծությունը հեղափոխությունից հետո եղել է անհամեմատ տարբեր: Սա խոսում է ստվերային շրջանառություն ունենալու վերաբերյալ»,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը, կիրառելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները, հարկերի անուղղակի հաշվարկի վերաբերյալ, հիմնավորել և ապացուցել է, որ նախկինում ավելի շատ ծավալի գազ է իրացվել, քան հեղափոխությունից հետո, և այդ մեթոդներով հաշվարկել ու առաջադրել է լրացուցիչ հարկային պարտավորություններ:

Ներկայում նշված հարկային պարտավորությունների վերաբերյալ ստուգման ակտերը դատական քննության մեջ են, քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում:

Ծանուցում.Ենթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղ,քանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգով`դատարանի`օրինականուժիմեջմտածդատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում