Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ամփոփվեց մանկագիրների և նկարազարդողների մրցույթը. ներկա էր Նունե Սարգսյանը

Ամփոփվեց մանկագիրների և նկարազարդողների մրցույթը. ներկա էր Նունե Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ մանկագիրների և նկարազարդողների մրցույթի եզրափակիչ հանդիսավոր արարողություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը: Մանկագիրների մրցույթը հայտարարվել էր 2019 թվականի սեպտեմբեր ամսին «IBBY Հայաստան»-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արևիկ» հրատարկչության և «Արտբրիջ» գրախանութի համագործակցությամբ:

Մրցույթին մասնակցել են 18 և բարձր տարիքի ստեղծագործողներ: Մանկապատանեկան արձակի և ստեղծագործության նկարազարդման անվանակարգերում անցկացվող մրցույթի նպատակն էր խթանել մանկագրության և մանկապատանեկան գրքերի նկարազարդման մշակույթի զարգացումը Հայաստանում: Մանկակապատանեկան արձակ անվանակարգում երրորդ տեղը զբաղեցրած մանկագիր Օլգա Դարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում  նշեց, որ առաջին անգամ է հեքիաթի ժանրում գրել, իսկ մինչ այդ գրել է ևս երկու գիրք մանկական բանաստեղծություններ և մեծահասակների համար` գրված լիրիկայի ժանրում: «Գիրքս կոչվում է «Խաղողի երկիր», որը խատուտիկի, խլուրդի և խխունջի արկածների մասին է»,- ասաց Դարյանը:

Հայաստանի ամբողջ աշխարհագրությամբ հավաքագրվել և ժյուրիին է ներկայացվել 79 ստեղծագործություն և 41 նկարազարդում: Մրցանակաբաշխությունն ուղեկցվում էր համերգային ծրագրով, որտեղ ելույթ ունեցան կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը, երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, երգիչ Գոռ Սուջյանը: Նախագահի տիկինը, ով նույնպես մանկագիր է, հանձնեց հատուկ մրցանակ: «Այսպիսի մրցանակաբաշխությունները կարևոր են շնորհալի և տաղանդավոր գրողներ հայնաբերելու համար»,- նշեց Նունե Սարգսյանը:

Առաջին տեղը զբաղեցրած անձանց մրցանակն է ուղևորություն արտերկիր, որտեղ նրանք կանցնեն վերապատրաստման դասընթաց իրենց մանսագիտական հմտությունները զարգացնելու նպատակով: ՀՀ նախագահի տիկինը նաև շեշտեց, որ ինքը հետագայում ցանկանում է մասնակցել վերապատրաստում անցած նկարազարդողի և մանկագրի դասընթացներին, քանի որ ինքն էլ է մանկագիր և իրեն շատ նրբություններ հետաքրքիր են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]