Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Արմենպրես»-ը Թբիլիսիի Թումանյանի տուն-թանգարանին փոխանցեց բացառիկ լուսանկարներ

«Արմենպրես»-ը Թբիլիսիի Թումանյանի տուն-թանգարանին փոխանցեց բացառիկ 
լուսանկարներ

ԹԲԻԼԻՍԻ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին փոխանցեց բացառիկ լուսանկարներ: Վրաստանի մշակույթի նախարարությունում  կազմակերպված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Տասը հեքիաթ», «Թումանյան-150» (երկուսն էլ`հայերեն և վրացերեն զուգադիր) և «Թումանյան լուսեղեն» (վրացերեն) գրքերի շնորհանդեսի ժամանակ այս մասին ասաց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արան Անանյանը:

«Շատ հեշտ է խոսել այն ժամանակ, երբ Թումանյանի նման մեծին բոլոր գնահատականները տրված են, և, միևնույն է, այդ գնահատականները քիչ են: Երբ այս տարի` սեպտեմբերի 11-ին նմանատիպ ցուցահանդես բացեցինք, մեր նպատակը և փոքրիկ երազանքն էր, որ ցուցահանդեսը ներկայացնենք Դսեղում, վերջում բերել Թբիլիսի և թողնել այստեղ` մշակութային կենտրոնում, որը ձևավորվել է Թումանյանի տանը: Ես իմ խոստումը կկատարեմ, որ տվել եմ այդ տան բացման օրը: Մենք Թումանյանի բնակարանին կփոխանցենք ցուցահանդեսի լուսանկարները»,- նշեց Անանյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենն ընդգծեց, որ լուսանկարչությունն էլ լուսեղեն արվեստ է` լույսի միջոցով պահի, պատկերի, ժամանակի հավերժացումն է, և այս  ցուցահանդեսն իր մեջ կրում է Թումանյանի հավերժության խորհուրդը:

«Երբ մի քանի տարի առաջ մենք արխիվացնում էինք «Արմենպրես»-ի նեգատիվները, հրաշալի, հանճարեղ լուսանկարների կողքին գտանք այս ցուցահանդեսը, որը պատրաստվել էր 50 տարի առաջ: Հիսուն տարվա խորապատկերում տեսնում ենք , թե իսկապես ինչքան հավերժ է Թումանյանը, որովհետև տասնամյակներ անց մատուցման ձևերը փոխվում են, բայց բովանդակությունը մնում է անփոփոխ: Համոզված եմ, որ տասնամյակներ անց նույն բովանդակությունը Թումանյանի հավերժական և մշտական ներկայությունը լինելու է մեզանում»,- նշեց Անանյանը:

Նրա խոսքով՝ Թումանյանը եղել ու միշտ լինելու է հարազատ, մեծ, պայծառ ու վառ՝ որպես «Հովհաննես լուսեղեն»։ ««Արմենպրես»-ի, թանգարանի և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի մեր գործընկերների շնորհիվ, ում ես շատ շնորհակալ եմ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս համեստ հետահայացը, հույսով որ այն ձեզ նույնպես դուր կգա»,-ընդգծեց Արամ Անանյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am