Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պետական համակարգում կադրային ջարդի նախանշաններ չկան. Վլադիմիր Կարապետյան

Պետական համակարգում կադրային ջարդի նախանշաններ չկան. Վլադիմիր 
Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ հանրային ծառայողների 95 տոկոսից ավելին մնացել են նախկինից, այդ առումով կադրային որևէ ջարդ չի եղել, և ջարդի նախանշաններ չկան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին այս կարծիքը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Վարչապետի հայտարարությանը, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքը ջարդելու է այդ դիմադրությունը:

 «Կառավարության ղեկավարը բազմիցս ասել է, որ պետական ծառայողների կամ, ինչպես օրենքն է ասում, հանրային ծառայողների 95 տոկոսից ավելին մնացել են նախկինից, կադրային որևէ ջարդ չի եղել, և չեմ կարծում, որ ջարդի նախանշաններ կան: Վարչապետը շատ հստակ իր վերաբերմունքն է հայտնել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, և, կարծում եմ, բոլորս հետևություններ կանենք նրա վերաբերմունքի վերաբերյալ»,- նշեց Կարապետյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am