Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բրիտանացի լեյբորիստների առաջնորդը չի գլխավորի կուսակցությունը հաջորդ ընտրություններում

Բրիտանացի լեյբորիստների առաջնորդը չի գլխավորի կուսակցությունը հաջորդ ընտրություններում
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել Է, որ չի գլխավորի կուսակցությունը հաջորդ ընտրություններում: Այդ մասին նա ասել Է դեկտեմբերի 12-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից հետո ձայների շարունակվող հաշվարկի ժամանակ: Այս պահին լեյբորիստները ջախջախիչ պարտություն են կրում կառավարող Պահպանողական կուսակցությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես չեմ գլխավորի կուսակցությունն ապագա ընտրություններում»,- ասել Է Քորբինը: Ընդսմին քաղաքական գործիչը չի հայտարարել իր անհապաղ հրաժարականի մասին: «Ես իրադրությունը կքննարկեմ իմ կուսակցության հետ, որպեսզի մտածումների գործընթաց գործարկվի այս արդյունքի եւ այն քաղաքականության շուրջ, որը կուսակցությունը կորդեգրի շարժվելով առաջ: Եվ ես կգլխավորեմ կուսակցությունն այդ ընթացքում»,- հայտնել Է Քորբինը:
«Սա, իհարկե, խիստ հիասթափեցնող գիշեր Էր Լեյբորիստական կուսակցության համար»,- հավելել Է նա՝ նման արդյունքի պատճառը համարելով Brexit-ը, «որն այսչափ շատ բաժանեց երկիրը»:
Քորբինն իր համար երաշխավորել Է խորհրդարանում վերընտրվելը: Ընտրությունների արդյունքներով նա ապահովել Է 34,6 հազար ընտրողների աջակցությունը, ինչը նրան հաղթող Է դարձրել Լոնդոնի Հյուսիսային Իսլինգթոնի ընտրատարածքում:
Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ լեյբորիստները պետք Է ստանան 191 մանդատ, ինչը 71-ով պակաս Է, քան երկու տարի առաջ: Այս արդյունքի հաստատվելու դեպքում այն կուսակցության համար վատթարագույնը կդառնա 1935 թվականից ի վեր: Համոզիչ հաղթանակ Է կանխատեսվում կառավարող պահպանողականների համար՝ 368 տեղ 650-ից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am