Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կրթության վրա կատարվածը ոչ թե ծախս է, այլ ներդրում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Կրթության վրա կատարվածը ոչ թե ծախս 
է, այլ ներդրում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից այս տարի սկսվել է Հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը։ Վերջին անգամ STEM եւ հումանիտար առարկաների պետական չափորոշիչներն ու ծրագրերը վերանայվել էին 15 տարի առաջ: Փոփոխվում են 1-12 դասարաններում դասավանդվող STEM առարկայական ծրագրերը, 5-12 դասարանների դասավանդման եւ ուսումնառության նյութերը, գնահատման համակարգը, ինչպես նաեւ ներդրվում են առարկաների դասավանդման նոր եւ ժամանակակից մոտեցումներ։

2020 թվականի սեպտեմբերին վերանայված չափորոշիչները փորձնական կկիրառվեն հանրապետության մեկ մարզում, իսկ ռեսուրսների առկայության դեպքում` 2 մարզում։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ նոր չափորոշիչները միտված են ուսուցման նոր մեթոդաբանություն ստեղծելուն եւ ամենակարեւորը՝ երեխաների մոտ քննական մտածողության զարգացմանը, որպեսզի երեխան ոչ թե մեխանիկորեն յուրացնի այն, ինչ իրեն մատուցել են, այլ քննադատաբար մոտենա երեւույթներին։ «Երեխաների համար ուսման պրոցեսը պետք է հետաքրքիր լինի։ Նման դեպքերում նրանք հիմնականում չեն էլ գիտակցում, թե ինչպես են սովորում: Ուսման այդ մոդելին ականատես եղա Ֆինլանդիայում։ Այնտեղ երեխաներին ազատություն է տրված, նրանց ուսուցման մեթոդաբանությունը բոլորովին այլ էր եւ էապես տարբերվում էր մեր մեթոդաբանությունից»,- ասաց նա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am