Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հարցաքննությունների սենյակները տեսաձայնագրելու օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հարցաքննությունների սենյակները 
տեսաձայնագրելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ոստիկանության շենքերում հարցաքննությունների սենյակները կահավորել տեսաձայնագրող սարքերով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը դեկտեմբերի 12-ի ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը:

Եսայանի հավաստմամբ՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կկահավորվեն տեսագրող, իսկ հարցաքննության եւ հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները ՝ տեսաձայնագրող համակարգերով։ Նպատակն, ըստ փոխոստիկանապետի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող հնարավոր դեպքերի կանխարգելումն ու բացահայտումն է։ Տեսագրությունները ոստիկանությունում կպահպանվեն 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները` 2 տարի։ Դրանք կտրամադրվեն հարցաքննված կամ օպերատիվ հարցման ենթարկված անձին, ինչպես նաև նրա ներկայացուցչին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, ՄԻՊ-ին, հասարակական դիտորդներին։

Համակարգի ամբողջական ներդրման համար նախատեսվել է 208 մլն դրամ։

Օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովում ընդունվեց միաձայն՝ 106 կողմ ձայնով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am