Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նաիրա Մարգարյանը Չինաստանում մասնակցել է էկոդիզայնի երկրորդ համաշխարհային համաժողովին

Նաիրա Մարգարյանը  Չինաստանում մասնակցել է էկոդիզայնի երկրորդ 
համաշխարհային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը մասնակցել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և Չինաստանի արդյունաբերական ասոցիացիայի կողմից կազմակերպվող՝ էկոդիզայնի երկրորդ համաշխարհային համաժողովին և աշխատաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջինս անցկացվել է Չինաստանի Գուանչժոու քաղաքում: Համաժողովի նպատակն է խթանել անհատական և էկոլոգիական արդյունաբերական նմուշի կիրառումը՝ բարձրացնելու մրցունակությունը և նվազեցնելու ածխածնի արտանետումները:

Իր ելույթում Նաիրա Մարգարյանը շեշտել է նորարարության կարևորությունը արդյունաբերության և կարողությունների կայուն զարգացման համատեքստում։  Նա համառոտ ներկայացրել է նաև նորարարությունների իրազեկության բարձացման նպատակով Հայաստանում իրականացվող  ծրագրերը։

Այցի շրջանակում Նաիրա Մարգարյանը մասնակցել է «UNIDO ECO DESIGN LEADING TALENT» վերապատրաստման դասընթացի ծրագրի մրցանակաբաշխության արարողությանը՝ հանձնելով մրցանակ «Kitchen Idea» անվանակարգում։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպում է ունեցել Չինաստանի արդյունաբերական ասոցիացիայի փոխնախագահ Ֆանգթիան Յինգի հետ։ Զրուցակիցները քննարկել են նորարարական մոտեցումների կիրառման հնարավորությունները տնտեսության տարբեր ոլորտներում։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը էկո դիզայնի բնագավառում:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am