Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Արգենտինայի նորընտիր նախագահի  երդմնակալության արարողությանը

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Արգենտինայի նորընտիր նախագահի 
 երդմնակալության արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը դեկտեմբերի 10-ին մասնակցել է Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի (Alberto Fernández) պաշտոնի ստանձնման և երդմնակալության արարողությանը, որին ներկա էին աշխարհի բազմաթիվ երկրներից Բուենոս Այրես ժամանած հյուրեր, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով Ալբերտո Ֆերնանդեսին՝ Գրիգոր Հովհաննիսյանը Արգենտինայի նորընտիր նախագահին փոխանցել է Հայաստանի Հանրապետության ղեկավարության շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Հայաստան այցելելու հրավերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am