Չի կարող լինել բանակցություն առանց Արցախի. Արայիկ Հարությունյան
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի անկախության հարցը բանակցությունների թեմա չի համարում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հարությունյանը նշեց, որ այդ հարցը նախապայման է:
«Բանակցային գործընթաց չկա, չի էլ եղել: Հանդիպումներ եղել են, բայց չի կարելի կոչել բանակցություններ, եթե չկա գլխավոր կողմը՝ Արցախը և չի մասնակցում։ Չեն կարող լինել բանակցություններ առանց Արցախի։ Արցախի անկախությունը չի կարող լինել բանակցային թեմա, սա նախապայման է: Հետագան կապված է Ադրբեջանի կողմից այս նախապայմանի ընդունումից։ Չի կարող քննարկման թեմա դառնալ մի բանաձև, որն անընդունելի է առաջին հերթին Արցախի ժողովրդի համար»,- ասաց Հարությունյանը:
Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է մասնակցել 2020թ. Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում