Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԲՀԿ-ականները խորհրդարանում հանդուրժողականության, համերաշխության պակաս են տեսնում

ԲՀԿ-ականները խորհրդարանում հանդուրժողականության, համերաշխության պակաս 
են տեսնում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները վստահեցնում են` 7-րդ գումարման Ազգային ժողովի արդեն գրեթե մեկ տարվա գործունեության ընթացքում երբեք անգործության չեն մատնվել, ներկայացրել են բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ: Սակայն պատգամավորները  հանդուրժողականության և համերաշխության պակաս են տեսնում խորհրդարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խմբակցության պատգամավորները նման տեսակետ հայտնեցին խորհրդարանական ճեպազրույցներում` ամփոփելով մեկ տարվա աշխատանքները:

«Կարծում եմ, որ նոր Հայաստանի պայմաններում բոլորս պետք շահագրգռված լինենք, որ խորհրդարանը աշխատի շատ ավելի արդյունավետ, քան աշխատել է այս մեկ տարվա ընթացքում: Շատ ենք խոսում սիրո, հանդուրժողականության, համերաշխության հեղափոխության մասին, սակայն մեր առօրյա գործընթացներում դրանք այնքան էլ չեն դրսևորվում: Համենայնդեպս, ես հուսով եմ, որ այն, ինչ մենք չենք կարողացել անել այս մեկ տարվա ընթացքում, մյուս տարիների ընթացքում գոնե կարողանալու ենք այս բացը լրացնել»,-ասաց Իվետա Տոնոյանը:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  աշխատանքներին`նա նշեց, որ  ներկայացվել են բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք այս կամ այն կերպ միտված են եղել այս կամ այն խնդրի օրենսդրական կարգավորմանը: «Դրանց մի մասն ընդունվել է, մեծամասնությունը չի ընդունվել, համենայնդեպս հուսով եմ, որ առաջիկայում հնարավոր կլինի այս առումով ունենալ դրական տեղաշարժ ու ավելի բովանդակային աշխատանք իրականացնել: Լեզվակռիվները, փոխադարձ կսմիթները, վստահաբար, որևէ մեկին որևէ լավ բան չեն տալու»,-նշեց պատգամավորը:

Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նկատեց` խորհրդարանի աշխատանքը պետք է ժողովուրդը գնահատի, համենայնդեպս նշեց` իրենց գործունեությունը համարում են բարձր կարգով իրականացված, որովհետև երբեք անգործության չենք մատնվել: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]