Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկվում, գործող էներգաբլոկի կյանքը կերկարացվի մինչև 2026թ

Նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկվում, գործող էներգաբլոկի կյանքը 
կերկարացվի մինչև 2026թ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս պահին նոր ատոմակայան կառուցելու հարց չի քննարկում, գործող էներգաբլոկի կյանքն էլ արդիականացման աշխատանքների ավարտից հետո կերկարացվի մինչև 2026 թվական, սակայն թույլատրելի է նաև մինչև 2036 –ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀԱԷԿ-ում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է նոր ատոմակայանի կառուցում:

«Ներկայումս Ռուսաստանը, Կորեան, ԱՄՆ-ն ավելի փոքր հզորությամբ ատոմակայանների ծրագրեր ունեն, սակայն դրանք դեռևս գործարկված չեն: Չեմ բացառում, որ երբ ինչ-որ փուլում գործարկվեն, Հայաստանը կարող է նման խնդիր դնել իր առաջ: Սակայն այս պահին այս էներգաբլոկը կարող է իր կյանքը երկարացնել նախ մինչև 2026 թվականը, սակայն թույլատրելի է մինչև 2036 թվականը»,-ասաց Պապիկյանն ու հավելեց՝ մնացածն արդեն ապագայի ու քննարկումների հարց է:

Նախարարը նշեց՝ չի ուզում ժամանակից առաջ ընկել, սակայն հնարավորությունները թույլ են տալիս աշխատել մինչև 2036 թվական: Հարցին, թե 2021-ին նախատեսվող արդիականացման աշխատանքներից ավարտից հետո արդյոք նախատեսվում է ևս մեկ արդիականացում, որպեսզի ԱԷԿ-ը շահագործվի մինչև 2036-ը, Պապիկյանը պատասխանեց՝ արդիականացումը միշտ անհրաժեշտ է, անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է, որ ամեն տարի որոշակի փոփոխություններ, արդիականացումներ տեղի ունենան:

Անդրադառնալով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետին՝ Պապիկյանը նշեց, որ ատոմակայանի շահագործումն ու լիցենզավորումը միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում է տեղի ունենում: «Մի բան փաստ է, որ Հայաստանի համար ատոմակայանն ունի ստրատեգիական նշանակություն: Հայաստանը խնդիր ունի էներգետիկ առումով լինել ոչ միայն ինքնաբավ լինել, այլ նաև՝ արտահանող երկիր: ԱԷԿ-ը ապահովում է ՀՀ-ի էներգիայի՝ այս պահին 40 տոկոսը, բայց իր ողջ հզորությամբ գործելու դեպքում այն կարող է հասնել մինչև 50 տոկոսի»,-եզրափակեց Պապիկյանը:

Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար ներգրավվել են 270 միլիոն դոլարի վարկային միջոցներ, որը տրամադրել է Ռուսաստանը: Ռուսաստանը համաձայնել է վարկի օգտագործման ժամկետը երկարացնել մինչև 2021 թվական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]