Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀԱԷԿ-ում աշխատավարձը բարձրացել է օպտիմալացման և դրամական հոսքերի կառավարման հաշվին

ՀԱԷԿ-ում աշխատավարձը բարձրացել է օպտիմալացման և դրամական հոսքերի 
կառավարման հաշվին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմային էլեկտրակայանում միջին աշխատավարձը 2019-ին 10-20 տոկոս բարձրացումների հաշվին դարձել է 360 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը։ Նա վստահեցրեց, որ աշխատավարձի ուշացումներ չեն լինում, տրվում են օրենքով սահմանված ժամկետի շրջանակում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն էլ հավելեց, որ դա երկրի հնարավորությունների պայմաններում ստեղծված ամենաբարձր աշխատավարձն է:

«Աշխատավարձերը բարձրացել են 2019-ի ընթացքում: Սակագնային միջոցներով նախատեսված է միջին մեկ հաստիքի համար 300 հազար դրամ աշխատավարձ: Սակայն այս պահին դա 360 հազար դրամ է, բարձրացումն արել է օպտիմալացման աշխատանքների և այլ միջոցների հաշվին»,-ասաց փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ այս պահին ատոմակայանի աշխատավարձի ֆոնդը գերազանցում է սակագնային միջոցներով նախատեսված աշխատավարձի ֆոնդը: Եվ ատոմակայանն իր դրամական հոսքերի կառավարման շնորհիվ առաջացած լրացուցիչ եկամուտներից է վերավճարում այդ լրացուցիչ աշխատավարձերը: «Անձնակազմը նախատեսված է 2 բլոկի համար, սակայն աշխատում է մեկ բլոկը: Եթե աշխատեր 2-րդ բլոկը, ապա ընդամենը 60-80 հոգով կավելանար ներկա 1655 հոգանոց անձնակազմը: Այսինքն` մեկ բլոկի եկամուտներով վճարվում է 2 բլոկի անձնակազմ: Տեխնիկապես այն նախագծված է այդ քանակի անձնակազմ ունենալու համար, և հնարավոր չէ տարանջատել՝ օրինակ մեկ բլոկի չաշխատելու դեպքում անձնակազմի կեսին ազատել»,-ասաց Վարդանյանն ու հավելեց՝ ներկա բարձրացված աշխատավարձը երկրի հնարավորությունների պայմաններում ստեղծված ամենաբարձր աշխատավարձն է:

Փոխնախարարի խոսքով՝ էներգահամակարգում ամենաբարձրը ատոմային էլեկտրակայանի աշխատավարձերն են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]