Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպանին

Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպանին
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: 
Նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հաջողություն մաղթել իր հետագա գործունեության մեջ: Հակոբ Արշակյանն անդրադարձել է երկու երկրների միջև համագործակցությանը, տեխնոլոգիական ոլորտում Լիտվայի գրանցած հաջողություններին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները։ 
Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, խոսել ժողովրդավարության հաղթանակի համատեքստում երկու երկրների պայքարի և առաջընթացի մասին։ Նա նշել է, որ երկու ժողովուրդների միջև տարիներ ի վեր բարիդրացիական, գործընկերային հարաբերություններ են ձևավորվել, որոնք էլ ավելի զարգանալու հեռանկարներ ունեն։
Դեսպանը նախարարին ներկայացրել է Լիտվայի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումները, անդրադարձել Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին։ Նա նշել է, որ Լիտվան հետաքրքրված է տեխնոլոգիական  կրթության ոլորտի հայկական փորձով, հատկապես «Թումոյի» գործունեությամբ, և ցանկություն ունեն այն ներդնելու իրենց երկրում։ Դեսպանն անդրադարձել է նաև երկու երկրների միջև ռոումինգի սակագնի նվազեցման հնարավորությանը։
Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել տեխնոլոգիական կրթության հայկական մոդելի վերաբերյալ, նշել, որ այն սկսում ենք դպրոցից, հետո՝ բուհ ու արտադրություն: Նախարարը խոսել է կրթական տեխնոլոգիաների ուղղությամբ փորձի փոխանակման կարևորության մասին և պատրաստակամություն է հայտնել օգնել կիրառել Հայաստանում ստեղծված կրթական տեխնոլոգիաները։
Նախարարն անդրադարձել է նաև ստարտափների զարգացմանն ուղղված քաղաքականությանը, «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրին, որի նպատակն է՝ ցանկացած ընկերության հնարավորություն տալ հայկական սփյուռքի և «Հայկական վիրտուալ կամուրջ»-ի օգնությամբ ուղիղ կապ ունենալ աշխարհի շուկաների և աշխարհի էկոհամակարգային բաղադրիչների հետ: Հակոբ Արշակյանը տեղեկացրել է նաև, որ այս ծրագրի շրջանակներում Սիլիկոնյան հովտում Հայաստանը կունենա իր անկյունը,  որտեղ հայ ձեռներեցները բիզնեսի դասընթացներ կստանան: Նախարարը նշել է նաև, որ հետագայում լիտվական ընկերությունները նույնպես կարող են օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից՝ իրենց մասնաճյուղերը գրանցելով Հայստանում:      
Երկկողմ փոխգործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները հեռանկարային են համարել նաև երկուստեք էքսպո ցուցահանդեսներին մասնակցությունը: Նախարարը դեսպանին առաջարկել է կազմակերպել լիտվական ընկերությունների մասնակցությունը «Digitec EXPO 2020» և «ArmHighTech EXPO» ցուցահանդեսներին։  




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ