Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունվար

Հարոյանն «Ուրալ»-ի կազմում դարձել է գոլային փոխանցման հեղինակ

Հարոյանն «Ուրալ»-ի կազմում դարձել է գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում Եկատերինբուրգի «Ուրալ»-ն արտագնա խաղում մրցեց  և 2:3 հաշվով հաղթեց «Կրիլյա Սովետով»-ին:

Հայաստանի ազգային թիմից Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
«Ուրալ»-ն այս հաղթանակից հետո մրցաշարային աղյուսակում 9-րդն է:




youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ