Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ընդդիմությունն ավելի կազմակերպված Է դարձել եւ կհասնի իր նպատակին. Մարգվելաշվիլի

Ընդդիմությունն ավելի կազմակերպված Է դարձել եւ կհասնի իր նպատակին. Մարգվելաշվիլի
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմությունը դարձել Է ավելի կազմակերպված, միտված Է կարեւոր քաղաքական նպատակի եւ կկարողանա հասնել իր ուզածին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
«Ես տեսնում եմ, թե որքան կազմակերպված Է ընդդիմությունը, ինչպես Է աճել մեր ընդդիմադիր սպեկտրը, որքան կազմակերպված այն կարող Է աշխատել մեկ սենյակում՝ կոնկրետ նպատակի՝ արդարացի ընտրությունների հասնելու համար»,- ասել Է Մարգվելաշվիլին:
Նա նշել Է, որ մեկ գլխավոր քաղաքական նպատակի շուրջն ընդդիմության համախմբվածությունը նրան թույլ կտա հասնել իր նպատակին:
«Կազմակերպված, որակավոր ընդդիմությունը շատ լրջորեն Է ախատում, եւ ես համոզված եմ, որ իշխանության գլուխ կանգնածները կգնահատեն այն դժվարությունները, որոնց առջեւ իրենք կանգնած են: Ելնելով դրանից՝ այսօր, վաղը կամ վաղը չԷ մյուս օրը կա սոսկ մեկ ելք. մենք չենք կարող ապրել վիրավորական ստի պայմաններում, որն սկսվեց համամասնական ընտրություններից հրաժարվելուց»,- հավելել Է Մարգվելաշվիլին, հաղորդել Է Sputnik-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am