Ընդդիմությունն ավելի կազմակերպված Է դարձել եւ կհասնի իր նպատակին. Մարգվելաշվիլի

Armenpress 15:06, 6 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմությունը դարձել Է ավելի կազմակերպված, միտված Է կարեւոր քաղաքական նպատակի եւ կկարողանա հասնել իր ուզածին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: «Ես տեսնում եմ, թե որքան կազմակերպված Է ընդդիմությունը, ինչպես Է աճել մեր ընդդիմադիր սպեկտրը, որքան կազմակերպված այն կարող Է աշխատել մեկ սենյակում՝ կոնկրետ նպատակի՝ արդարացի ընտրությունների հասնելու համար»,- ասել Է Մարգվելաշվիլին:Նա նշել Է, որ մեկ գլխավոր քաղաքական նպատակի շուրջն ընդդիմության համախմբվածությունը նրան թույլ կտա հասնել իր նպատակին: «Կազմակերպված, որակավոր ընդդիմությունը շատ լրջորեն Է ախատում, եւ ես համոզված եմ, որ իշխանության գլուխ կանգնածները կգնահատեն այն դժվարությունները, որոնց առջեւ իրենք կանգնած են: Ելնելով դրանից՝ այսօր, վաղը կամ վաղը չԷ մյուս օրը կա սոսկ մեկ ելք. մենք չենք կարող ապրել վիրավորական ստի պայմաններում, որն սկսվեց համամասնական ընտրություններից հրաժարվելուց»,- հավելել Է Մարգվելաշվիլին, հաղորդել Է Sputnik-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am