Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ֆրանսիայում բողոքներն առավել մեծ չափերի են հասել 2010 թվականից ի վեր. «Մոնդ»

Ֆրանսիայում բողոքներն առավել մեծ չափերի են հասել 2010 թվականից ի վեր. «Մոնդ»
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի «Մոնդ» թերթը նշում Է բողոքի ցույցերի մասնակիցների շատ բարձր ակտիվությունն ամբողջ երկրում, ընդհուպ մինչեւ ոչ մեծ քաղաքները, որոնք Ֆրանսիայում տեղի ունեցան դեկտեմբերի 5-ին համազգային գործադուլի շրջանակներում: Ավելի քան 800 հազար մարդ Է մասնակցել կենսաթոշակային բերենորոգման դեմ ցույցերին Ֆրանսիայի 100-ից ավելի քաղաքներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա շատ ուժեղ մոբիլիզացում Է ինչպես պետական, այնպես Էլ մասնավոր հատվածում»,- մեջբերում Է անում հրատարակությունը Ֆրանսիայի խոշորագույն արհմիության՝ Աշխատանքի համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղար Ֆիլիպ Մարտինեզի խոսքից:
Ֆրանսիայի մյուս խոշոր արհմիութենական միավորման՝ «Ֆորս ուվրիեր»-ի առաջնորդ Իվ Վեյրիեի կարծիքով՝ այս ակտիվությունը «բացառիկ թափ Է առել, ինչը չի եղել 2010 եւ 1995 թվականներից ի վեր»:
«Մոնդը» բերում Է երկրի մի շարք քաղաքներում բողոքավոր ֆրանսիացիների քանակի՝ իշխանության պաշտոնական գնահատումների օրինակներ: Շուրջ 65 հազարը դուրս Է եկել Փարիզի փողոցներ, 33 հազարն ակցիաներին մասնակցել Է Թուլուզում, 25 հազարը՝ Մարսելում, 20 հազարը՝ Բորդոյում, 19 հազարը՝ Նանտում, 15 հազարը՝ Կլերմոն Ֆերանում, 12-ից մինչեւ 13 հազարը՝ Լիլ, Ռուան, Գրենոբլ քաղաքներում:
Արդյունքում դեկտեմբերի 5-ին տնտեսության ամբողջ հատվածներ եւ վարչակազմի տարբեր մակարդակներ աշխատել են խիստ արգելակված ռեժիմով, տրանսպորտում երթեւեկությունը լրջորեն խախտվել Է, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am