Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում 
Ղրղզստանի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին դեկտեմբերի 5-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր փորձն ու կարողությունները կծառայեցնի երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդմանը: «Մեր երկրները միշտ էլ սերտ կապեր են ունեցել, որոնք պետք է զարգացնենք ու խորացնենք»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ միաժամանակ նկատելով, որ Հայաստանն ու Ղրղզստանը հաջողությամբ համագործակցում են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Դեսպան Ջեկշենկուլովը վստահեցրել է, որ իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ղրղզստանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցության մեծ ներուժ ունեն: «Կարծում եմ՝ բոլոր հնարավորությունները կան՝ մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար»,-ասել է դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am