ՀՀ կառավարությունը գիտության ֆինանսավորումը ավելացնելու է 1 մլրդ 351 մլն դրամով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը 1 մլրդ 351 մլն դրամով ավելացնելու է գիտությանը տրամադրվող գումարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Հաշվի առնելով Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարԱրայիկ Հարությունյանի հետ վերջին շրջանի մի շարք աշխատանքային քննարկումները, ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկները, ինչպես նաև գիտական հանրույթի դիմումները, կառավարությունը կավելացնի գիտությանը տրամադրվող գումարները:
Այսպես, 2020թ․բյուջեից հավելյալ ֆինանսավորման ներգրավման, ինչպես նաև նախարարությանը հատկացվելիք միջոցների վերաբաշխման ճանապարհովգիտությանֆինանսավորումը ավելանալու է 1 մլրդ 351 մլն դրամով»,- ասվում է Ավինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Փոխվարչապետը նշել է, որ լրացուցիչ միջոցները հիմնականում կուղղվեն արհեստական բանականության ու տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի ոլորտներին: