Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Կառավարությունը հաստատեց Տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը

Կառավարությունը հաստատեց Տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների 
մեթոդաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը՝ նրա գործունեությունը համապատասխանեցնելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, դրանով իսկ ապահովելով Տեսչական մարմնի ստուգումների նպատակաուղղումը դեպի առավել ռիսկային ոլորտները և տնտեսավարող սուբյեկտները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջով, համաձայն որի ՀՀ կառավարությունը հաստատում է ստուգում իրականացնող մարմնի կողմից մշակված վերջինիս վերահսկողության ոլորտներում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի  և  Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am