Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բրիտանացի լեյբորիստները պահպանողականներից հետ մնալը կրճատել են մինչեւ 11 տոկոս. հարցում

Բրիտանացի լեյբորիստները պահպանողականներից հետ մնալը կրճատել են մինչեւ 11 տոկոս. հարցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության եւ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության միջեւ խզումը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք պլանավորված են դեկտեմբերի 12-ին, կրճատվել Է մինչեւ 11 տոկոս: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտնել Է Reuters գործակալությունը, որը հրապարակել Է Kantar ընկերության կողմից նոյեմբերի 21-25-ին անցկացված հասարակական կարծիքի հարցման տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցած շաբաթ, որի ընթացքում բրիտանական բոլոր կուսակցությունները ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը, ընտրողների թիվը, որոնք պատրաստ են քվեարկել պահպանողականների օգտին, նվազել Է մինչեւ 43 տոկոս, ինչը 2 տոկոսով պակաս Է անցյալ շաբաթ Kantar-ի ստացած արդյունքների համեմատությամբ: Լեյբորիստները՝ իրենց առաջնորդ Ջերեմի Քորբինի գլխավորությամբ, վերելք են արձանագրել 5 տոկոսով՝ ստանալով հարցման մասնակիցների 32 տոկոսի աջակցությունը:

«Լիբերալ դեմոկրատներ» կուսակցության օգտին պատրաստ Է քվեարկել հետազոտության մասնակիցների 14 տոկոսը, իսկ Brexit կուսակցության օգտին՝ 3 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am