Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

48 ժամում Գևորգ Կոստանյանի չներկայանալու դեպքում ՀՔԾ-ն կգործի ըստ օրենքի

   48 ժամում Գևորգ Կոստանյանի չներկայանալու դեպքում ՀՔԾ-ն կգործի ըստ օրենքի

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը կգործի ըստ օրենքի, եթե 48 ժամվա ընթացքում ծառայություն չներկայանա Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, արձագանքելով Կոստանյանի այն հայտարարությանը, թե չի կարող Երևան վերադառնալ 48 ժամվա ընթացքում:

«Եկեք 48 ժամ սպասենք: Եթե դրանից հետո որպես մեղադրյալ ներգրավված պարոն Կոստանյանը չներկայանա, մենք կգործենք ըստ օրենքի»,- ասաց Խաչատրյանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով Գևորգ Կոստանյանին առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար: Գևորգ Կոստանյանը դեռ սեպտեմբերին Մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ: Նա այդ ժամանակ հայտնել էր, որ գտնվում է արտերկրում և կվերադառնա օրեր անց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am