Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ ԱԳՆ կրտսեր դիվանագետներին

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՀ ԱԳՆ կրտսեր 
դիվանագետներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ Արցախ ժամանած ՀՀ ԱԳՆ կրտսեր դիվանագետներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՀ ԱԳՆ ղեկավարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և կարևորել նրանց ճանաչողական այցն Արցախ՝ հանրապետությունում առկա իրողությունների, ինչպես նաև Արցախի դիվանագիտական գործունեության առանցքային ուղղությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն ստանալու առումով։

Մասիս Մայիլյանը գոհունակությամբ է նշել  երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների և դրանց ստորաբաժանումների միջև համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով համակարգված և հետևողական ջանքերի կարևորությունը՝ ի նպաստ համահայկական նպատակների իրականացման։

ԱՀ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ներառյալ՝ Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am