Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նախատեսվում է դատապարտյալներին արգելել հանձնուքներով ստանալ դեղեր՝ առանց բժշկի թույլտվության

Նախատեսվում է դատապարտյալներին արգելել հանձնուքներով ստանալ դեղեր՝ առանց 
բժշկի թույլտվության

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  արդարադատության նախարարությունը առաջարկում է կալանավորված անձանց և դատապարտյալներին, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների, արգելել հանձնուքներով ստանալ դեղեր՝ առանց բժշկական ստորաբաժանման թույլտվության և բժշկական ցուցման: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, նախարարությունը նաև առաջարկում է հստակեցնել քրեակատարողական հիմնարկներ դատապարտյալների դեղորայքի ստացման և պահման գործընթացը՝ դրա համար նախատեսելով բժշկական ստորաբաժանման թույլտվության և բժշկական ցուցման պարտադիր առկայություն: Բացի այդ, միասնականացնել բոլոր քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից դեղերի ստացմանը և պահմանը ներկայացվող պահանջները:

«Ներկայումս  քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից ստացվող և նրանց մոտ պահվող դեղերի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ և բավարար լծակների բացակայության պայմաններում խնդիրներ են առաջանում բժշկական ցուցման և համապատասխան բժշկական ստորաբաժանման վերահսկողության բացակայությամբ դեղերի մուտքը քրեակատարողական հիմնարկ և դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից դրանք իրենց մոտ պահելը արգելելու տեսանկյունից: Գործնականում անհնար է դառնում վերահսկողության իրականացումը դատապարտյալի կամ կալանավորված անձի կողմից առանց համապատասխան թույլտվության և բժշկական ցուցման դեղերի ստացման կամ նրանց մոտ պահելու նկատմամբ»,- նշված է նախագծում:

Այս խնդիրներին անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում, որում մասնավորապես նշվում է, որ շարունակում է մտահոգիչ մնալ մերձավոր ազգականների կողմից առանց բժշկական ցուցման ազատությունից զրկված անձանց փոխանցվող դեղորայքի ընդունումը քրեակատարողական հիմնարկի կողմից: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ ազատությունից զրկված անձին քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի աշխատակցի կողմից փոխանցվել են դեղեր, կամ ազատությունից զրկված անձն իր մոտ դրանք պահել և ընդունել է՝ առանց բժշկական փաստաթղթերում այդ մասին համապատասխան բժշկական ցուցման առկայության (այդ թվում՝ ներարկման համար նախատեսված դեղամիջոցներ):

Ուստի, Պաշտպանը ընդգծել է անհրաժեշտությունը՝ վերահսկելու քրեակատարողական հիմնարկ դեղորայքը ընդունելու, հաշվառելու և ազատությունից զրկված անձին հանձնելու ընթացակարգը, սահմանելու ազատությունից զրկված անձանց իրենց կամ մերձավոր ազգականների հաշվին ձեռք բերված դեղամիջոցները քրեակատարողական հիմնարկներ ընդունելու հստակ  մեխանիզմներ՝  առաջնորդվելով  բժշկական  համապատասխան  ցուցմամբ և չվնասելու սկզբունքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]