Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմը ոչ-ոքի է ավարտել խաղը Չեռնոգորիայի հետ

Ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմը ոչ-ոքի է ավարտել խաղը Չեռնոգորիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մանավգատ քաղաքում, կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2020թ․ առաջնության որակավորման խմբային փուլի վերջին տուրի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ՀՖՖ-ն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Մեր թիմի կազմում երկու գոլի հեղինակ դարձավ Ժիրայր Շաղոյանը, մեկ անգամ՝ Գևորգ Տարախչյանը: 

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1․ Հարություն Մելքոնյան, 2․ Վոլոդյա Սամսոնյան, 3․ Կարեն Մուրադյան, 6․ Նարեկ Աղասարյան, 7․ Սերգեյ Մկրտչյան, 8. Նարեկ Ալավերդյան (11. Ժիրայր Շաղոյան, 46՛), 9․ Արամ Քոլոզյան, 10․ Նարեկ Գրիգորյան (22. Գևորգ Տարախչյան, 77՛), 14․ Արսեն Գալստյան (19. Ռադիկ Սարգսյան, 84՛), 17․ Արտակ Ասատրյան (5․ Պետրոս Մանուկյան, 46՛), 20․ Երջանիկ Ղուբասարյան (21. Գրենիկ Պետրոսյան, 88՛)։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am