ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին
15:01, 19 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Թե ինչն է ձերբակալման պատճառը, ԱԱԾ մամուլի կենտրոնից ասացին, որ ավելի ուշ հաղորդագրություն կհրապարակեն:
2018 թվականին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Լեռնիկ Գիգոլյանը նշանակվել էր Թումանյանի բաժնի պետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում