Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Յուրի Ավետիսյանը շահավետ է համարում նախարար Արայիկ Հարությունյանի հետ դասախոսների հանդիպումը

Յուրի Ավետիսյանը շահավետ է համարում նախարար Արայիկ Հարությունյանի հետ 
դասախոսների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Արայիկ Հարությունյանի ու դասախոսների հետ հանդիպումը, քննարկումը ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը շահավետ է համարում: Ըստ նրա՝ դրա ապացույցներից մեկն այն է, որ աշխատանքային նախագծի վերաբերյալ ինչպես իրենց, այնպես էլ բուհի դիտարկումները, առաջարկությունները որոշ չափով հաշվի են առնվել: Դա վերաբերում է բուհերի համակարգի իրավական կառավարմանը:

« Նախատեսվում է դեկանների, ոչ թե նշանակում ռեկտորների կողմից, այլ ընտրություն: Դա լուրջ առաջընթաց քայլ է, ինչը կարող է հույս ներշնչել, որ հետո ձևավորվող ակադեմիական խորհուրդը, որը նախկինում կոչվում էր բուհերի գիտական խորհուրդ, իր քննարկումներում ավելի առարկայական կլինի՝ կապված Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների պարտադիր կամ ոչ պարտադիր լինելու հարցի հետ: Ամեն դեպքում ես մնում եմ այն կարծիքին, որ Հայոց լեզվի դասավանդումը պետք է իրավունքի ուժով ամրապնդվի նոր օրենքում, գոնե առայժմ ամրապնդվի, մինչև մենք կունենանք բավարար չափով համակարգված հանրակրթություն: Այսինքն՝ ավագ դպրոցը կկատարի իր դերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նա:

Արդեն մի քանի օր է տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողները բողոքի  ակցիա են անցկացնում Երևանում՝ իրենց դժգոհությունը հայտնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Մասնավորապես, նրանք դեմ են բուհերում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդման վերաբերյալ նոր առաջարկություններին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]