Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է փոխել դպրոցներում ուսուցիչների աշխատանքի ընդունելու կարգը

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է փոխել դպրոցներում ուսուցիչների աշխատանքի ընդունելու 
կարգը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը ապատեղեկատվություն է համարում այն, թե բոլոր բուհերից հանվում է Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների դասավանդումը: Նախարարությունում դասախոսների հետ հանդիպմանը Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք ասել են՝ բուհերը լիարժեք հնարավորություն ունեն որոշելու, թե ինչ չափով և ինչ սկզբունքով են այդ առարկաները դասավանդվելու:

«Ես գիտեմ, որ ձեր մտավախությունը մեկն է՝ ոչ հայագիտական ամբիոններից մյուս գործընկերները չեն պաշտպանելու ձեր թեզը: Այս փոփոխությունները, երբ մենք առաջարկում ենք նշված առարկաների դասավանդման հարցը, հավի էինք առնում վերջին տասնամյակում եկած առաջարկությունները, բողոքները, պահանջները: Մենք մեզնից չենք հնարում դա, կամայական որոշումներ չենք ցանկանում ընդունել մի համակարգում, որը շատ բարդ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արայիկ Հարությունյանը:

Խոսելով դպրոցներում սպասվող բարեփոխումներից՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ փոխելու են դպրոցներում ուսուցիչների աշխատանքի ընդունելու կարգը Մաթեմատիկա, Պատմություն, Հայոց լեզու առարկաների ուսուցիչներն աշխատանքի անցնելուց առաջ պարտադիր պետք է քննություն հանձնեն նախարարության կողմից նշված մարմնում:

«Մենք կունենանք այս հարցում դասախոսների օժանդակության կարիքը: Ինչ-որ չափով կկարգավորվի այն հարցը, որ այս առարկաները դպրոցներում լավ չեն դասավանդվում: Ներկայում մշակում ենք համակարգ, ըստ որի, ավագ դպրոցի աշակերտը կրկնուսույցի կարիք չի ունենալու: Բուհ ընդունվելու համար իր անհրաժեշտ առարկաներն աշակերտը 6 կիսամյակ քննություն է հանձնելու, և այլևս ընդունելության քննությունները վերանալու են»,- ասաց Արայիկ Հարությունյանն՝ ընդգծելով, որ բարեփոխումների շրջանակում պատրաստ են ընդունել առաջարկներ:

Արդեն մի քանի օր է տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողները բողոքի  ակցիա են անցկացնում Երևանում՝ իրենց դժգոհությունը հայտնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Մասնավորապես, նրանք դեմ են բուհերում Հայոց լեզու և Հայոց պատմություն առարկաների դասավանդման վերաբերյալ նոր առաջարկություններին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]