Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Կատալոնիայի անկախության կողմնակիցները բողոքի նոր ակցիաներ են պլանավորում նոյեմբերի 16-ին

Կատալոնիայի անկախության կողմնակիցները բողոքի նոր ակցիաներ են պլանավորում նոյեմբերի 16-ին


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի անկախությանը ձգտող արմատական շարժումը հայտարարել Է նոյեմբերի 16-ին բողոքի նոր ակցիաներ անցկացնելու մասին եւ խոստանում Է «լիակատար շրջափակում» իրականացնել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այս շաբաթ օրը պատրաստվեք շրջափակման»,-ասված Է Հանրապետության պաշտպանության կոմիտեների՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ. ակցիաների անցկացման ժամանակի եւ վայրի մասին նրանք պատրաստվում են տեղեկացնել սոցիալական ցանցերում:
Շարժումը, որը ձգտում Է հասնել Կատալոնիայի անկախության, հորդորել Է իր կողմնակիցներին՝ հարմար հագուստ հագնել՝ «առանց խորհրդանշանների», ուտելիքի եւ ջրի պաշար ունենալ:
Այս շաբաթ արմատականները մյուս՝ «Դեմոկրատական ցունամի» շարժման հորդորով երեք օր շրջափակել Էին Իսպանիայից Ֆրանսիա տանող ճանապարհը, ձերբակալվել Էր 19 մարդ: Ոստիկանությունը հետաքննություն Է անցկացրել գրեթե երեսուն մարդու, այդ թվում՝ ժեներալիտետի ղեկավար Կիմ Տոռայի երկու զարմիկների նկատմամբ. նրանց գործերը քննելու Է դատարանը:
Ակցիաների մասնակիցներն այս շաբաթ նաեւ ամեն գիշեր փակում են ճանապարհները Բարսելոնայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am