Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Նիդերլանդների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ 
ԱԳ նախարարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նոյեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան (նստավայրը` Թբիլիսի) Մարիա Կրիստինա վան Կոլդամին (Maria Christina van Koldam)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը հույս է հայտնել, որ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կներդնի Հայաստանի և Նիդերլանդների միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:

Մարիա Կրիստինա վան Կոլդամը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նշել է, որ Նիդերլանդները մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմամբ և հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի այդ նպատակներն իրագործելու համար։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական հարաբերություններին, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման անհրաժեշտությանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։  




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ