Իջևանում ապօրինի ծառահատման դեպք է հայտնաբերվել
17:45, 9 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները նոյեմբերի 8-ին՝ ժամը 16.25-ին ստացված տեղեկություններով «Գյուների Փարա» կոչվող տարածքում հայտնաբերել են 16 խ/մ փայտանյութ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացրել է, որ փայտանյութը պատկանում է Իջևանի Անկախության փողոցի 34-ամյա մի բնակչի: 34-ամյա տղամարդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում