Իջևանում ապօրինի ծառահատման դեպք է հայտնաբերվել

Armenpress 17:45, 9 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները նոյեմբերի 8-ին՝ ժամը 16.25-ին ստացված տեղեկություններով  «Գյուների Փարա» կոչվող տարածքում հայտնաբերել են 16 խ/մ փայտանյութ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացրել է, որ փայտանյութը պատկանում է Իջևանի Անկախության փողոցի 34-ամյա մի բնակչի: 34-ամյա տղամարդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am