Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Փոմպեոն կոչ Է արել ուժեղացնել Իրանի վրա ճնշումը միջուկային ոլորտում «Էսկալացիայի» պատճառով

Փոմպեոն կոչ Է արել ուժեղացնել Իրանի վրա ճնշումը միջուկային ոլորտում «Էսկալացիայի» պատճառով


ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ վերջերս միջուկային ոլորտում Իրանի կողմից «Էսկալացիան» անհանգստություն Է առաջացնում, որը պետք Է բոլոր երկրներին ոտքի հանի՝ ուժեղացնելու ճնշումն այդ երկրի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Պետդեպարտամենտը:
«Եկել Է ժամանակը, որպեսզի բոլոր երկրները մերժեն միջուկային բնագավառում այդ ռեժիմի շորթողականությունը եւ լուրջ միջոցներ ձեռնարկեն ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ: Իրանի բազմաթիվ եւ չդադարող «միջուկային սադրանքները» պահանջում են նման գործողությունների ընդունումը»,-գերատեսչությունը մեջբերում Է Փոմպեոյի խոսքը:
Լույս նոյեմբերի 7-ի գիշերը Իրանն սկսել Է ուրանի հարստացումը Ֆորդո օբյեկտում, որտեղ տեղակայված են 1044 ցենտրիֆուգներ, եւ մտադիր Է նոյեմբերի 9-ին հարստացնել ուրանը մինչեւ 4,5 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am