Փոմպեոն կոչ Է արել ուժեղացնել Իրանի վրա ճնշումը միջուկային ոլորտում «Էսկալացիայի» պատճառով

Armenpress 17:34, 7 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ վերջերս միջուկային ոլորտում Իրանի կողմից «Էսկալացիան» անհանգստություն Է առաջացնում, որը պետք Է բոլոր երկրներին ոտքի հանի՝ ուժեղացնելու ճնշումն այդ երկրի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Պետդեպարտամենտը:«Եկել Է ժամանակը, որպեսզի բոլոր երկրները մերժեն միջուկային բնագավառում այդ ռեժիմի շորթողականությունը եւ լուրջ միջոցներ ձեռնարկեն ճնշումն ուժեղացնելու ուղղությամբ: Իրանի բազմաթիվ եւ չդադարող «միջուկային սադրանքները» պահանջում են նման գործողությունների ընդունումը»,-գերատեսչությունը մեջբերում Է Փոմպեոյի խոսքը:Լույս նոյեմբերի 7-ի գիշերը Իրանն սկսել Է ուրանի հարստացումը Ֆորդո օբյեկտում, որտեղ տեղակայված են 1044 ցենտրիֆուգներ, եւ մտադիր Է նոյեմբերի 9-ին հարստացնել ուրանը մինչեւ 4,5 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am