1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դասադուլի մասնակիցները ռեկտորի ժ/պ-ի հետ պայմանավորվել են ակցիան իրականացնել ԵՊՀ մասնաշենքից դուրս

Դասադուլի մասնակիցները ռեկտորի ժ/պ-ի հետ պայմանավորվել են ակցիան 
իրականացնել ԵՊՀ մասնաշենքից դուրս

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, որոնք դասադուլ են իրականացնում բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին օրինագծի պատճառով, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ պայմանավորվել են, որ դասադուլի հետագա ակցիաներն իրականացնելու են ուսումնական մասնաշենքից դուրս:

«Ես որևէ մեկի կարծիքին բռնանալ չեմ ուզում, և փորձը ցույց է տալիս, որ դա անարդյունավետ ճանապարհ է` բռնանալ որևէ մեկի կարծիքին կամ դիրքորոշումներին: Մենք պայմանավորվեցինք, որ իրենք դասադուլն իրականացնեն համալսարանի մասնաշենքից դուրս, որպեսզի չխոչընդոտեն դասերին հաճախել ցանկացող ուսանողների դասապրոցեսին: Բոլորը չէ, որ միացել են դասադուլին կամ գործադուլին, որը դեռ չկա, բայց, եթե լինի էլ, ես նորմալ կհամարեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գևորգյանը:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մի խումբ ուսանողների նախաձեռնած դասադուլին միացել են նաև Պատմության ֆակուլտետի որոշ ուսանողներ: Ուսանողների մեկ խումբ էլ ստորագրահավաք է իրականացնում, որպեսզի բուհերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցման պարտադիր լինելն օրենքով ամրագրելու պահանջով դիմի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]