Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանի և Հունաստանի նախագահները զրուցել են ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ

Հայաստանի և Հունաստանի նախագահները զրուցել են ԼՂ հակամարտության 
կարգավորման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մամուլի համար հայտարարության ընթացքում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ ձեր կառավարությունն ու դուք անձամբ տալիս եք Արցախի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ զբաղվող միջազգային միակ ձևաչափին` ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը: Ընդամենը մի քանի րոպե առաջ ես ձեզ մանրամասն ներկայացրեցի, թե ինչպես են ընթանում բանակցությունները Արցախի հիմնահարցի շրջանակներում: Բանակցությունները վարում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Կիսում եմ ձեր մոտեցումը, որ միջազգային իրավունքը կարևոր է, և գերակա: Կիսում եմ նաև մեր քննարկումն այն բանի մասին, որ յուրաքանչյուր խնդիր ու հակամարտություն իրապես յուրօրինակ է, և շատ դժվար է և պատմական, և քաղաքական, և միջազգային իրավունքի սահմաններում դնել և համեմատել որոշումները կամ լուծումները: Այդ լուծումները պետք է գտնել համամարդկային արժեքների և իրավունքի սահմաններում»,- ասաց Սարգսյանը:

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց են կատարել Արմեն Սարգսյանի հրավերով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am