Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը վերջին 1.5 տարվա ընթացքում սահմանին լարվածության կտրուկ նվազում է արձանագրում

Նիկոլ Փաշինյանը վերջին 1.5 տարվա ընթացքում սահմանին լարվածության կտրուկ 
նվազում է արձանագրում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ 1.5 տարվա ընթացքում լարվածության կտրուկ նվազում է արձանագրում սահմանին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Ընդհանուր առմամբ այն իրավիճակը, որ մենք ունենք հայ-ադրբեջանական հարաբերություններում, իր մեջ միշտ էլ վտանգներ պարունակում է, բայց ես ուզում եմ ասել, որ այդ վտանգներն այսօր ավելին չեն, քան եղել են օրինակ՝ 3, 4, 5 տարի առաջ: Եթե հիմա մոնիտորինգի ենթարկենք սահմանային իրավիճակը, լարվածության աստիճանը, կտեսնենք, որ նախորդ 1.5 տարվա ընթացքում ընդհանրապես լարվածության շատ կտրուկ և էական անկում ունենք, և այդ անկումը տեղի է ունեցել Դուշանբեի հայտնի քննարկումների համատեքստում»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացքում ևս հետաքրքիր դինամիկա կա:

«Ցավոք, լարվածությունն, ընդհանուր առմամբ, շատ ավելի ցածր մակարդակի, բայց կա, շարունակվում է, և, ցավոք, մենք այսօր էլ ունենում ենք զոհեր: Ոչ ոք չի ասում, որ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման ենք հասել, բայց մյուս կողմից կարծում եմ, որ բանակցային գործընթացում կա բավականին հետաքրքիր դինամիկա, և ես լավատես եմ, որ այն կզարգանա»,- ասաց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am