Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նախատեսում է ստեղծել օնլայն հեռուստաալիք

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նախատեսում է ստեղծել օնլայն 
հեռուստաալիք

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նախատեսում է ստեղծել օնլայն հեռուստաալիք, որի համար ներկայացրել է 102 մլն դրամի հայտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում ասաց խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:

«Բյուջեով հայտարարել էինք, որ հաջորդ տարվա համար նախատեսում ենք օնլայն հեռուստաալիք ունենալ, և ներկայացրել էինք ևս 102 մլն դրամի հայտ: Այն այս պահին ոչ մերժվել, ոչ հաստատվել է, և մենք դեռ սպասում ենք»,-ասաց Շիրինյանը:

Տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, մանկապատանեկան և հանրության համար նշանակալի այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների արտադրությունն ու հեռարձակումն ապահովելու համար բյուջեով նախատեսվում է ծախսել 7 մլրդ 396 մլն 131 հազար դրամ: Բյուջետային ծախսային ծրագրի հաջորդ կետը` Հանրային հեռուստառադիոընկերության կառավարման, համակարգման ու մոնիտորինգի համար նախատեսում  146 մլն 864 հազար դրամ` նախորդ տարվա համեմատ մոտ 3.5 մլն դրամով պակաս: Հեռուստատեսային ծառայությունների համար, որը նախատեսում է հեռուստատեսային հաղորդումների պատրաստում և հեռարձակում, բյուջեով նախատեսվում է ծախսել 5 մլրդ 953 մլն 300 հազար դրամ, որը նույնպես 25 մլն դրամով պակաս է նախորդ տարվա ծախսածից: Ռադիոհաղորդումների պատրաստման ու հեռարձակման համար նախատեսվում է ծախսել 942 մլն 364 հազար դրամ:

Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման համար խորհուրդը նախատեսում է 100 մլն դրամ հատկացնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]