Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր է

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե 
մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձել է Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային 7-րդ խաղերում մարմնամարզության օղակների վարծությունում Ավետիսյանը, հավաքելով 14, 533 միավոր, դարձել է բրոնզե մեդալակիր:

Մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանը նժույգթափերի վարժությունում 4-րդն է, իսկ Վահագն Դավթյանն օղակների վարժությունում 4-րդ տեղում է:

Մինչ այս, 7-րդ Համաբանակային խաղերում Հայաստանն ուներ մեկ բրոնզե մեդալ: Այն նվաճել է ազատ ոճային ըմբիշ Մհեր Մարկոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am