Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը դեռ ոչ մի հրավիրյալից չի ստացել մերժում

 Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը դեռ ոչ մի հրավիրյալից չի 
ստացել մերժում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմի հարցով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը նիստերին մասնակցելու համար ոչ մի հրավիրյալ անձից մերժում չի ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց հանձնաժողովի նախախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բոլորն էլ իրավունք ունեն չգալու, սակայն Ապրիլյան պատերազմի թեման այնքան զգայուն է, և նրա քաղաքական արժեքն այնքան մեծ է, որ ով չգա, կասկածների մի հսկա կծիկ կվերցնի իր վրա: Եվ այսօր հանձնաժողովը որևէ մերժում չի ստացել»,-ասաց Քոչարյանը:

Նա շեշտեց՝ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում իրենք թերի փաստաթուղթ չեն ներկայացնելու հանրությանը, ամեն ինչ լինելու է հիմնավորված, փաստաթղթավորված:

Անդրադառնալով հարցին, թե ով է լինելու հանձնաժողովի հաջորդ հյուրը՝ Քոչարյանը նշեց՝ պետք է մասնակցեր ներկայիս բարձրաստիճան զինվորական, սակայն քանի որ մասնակցությունը հետաձգվել է, նրա անունն այժմ հրապարակել հնարավոր չէ:

Հանձնաժողովն ուսումնասիրում է 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները: Հանձնաժողովը հանգամանքներն ուսումնասիրելու, տեղեկություններ իմանալու նպատակով պարբերաբար հրավիրում է տարբեր անձանց, հանձնաժողովի վերջին հյուրն էր ՀՀ զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով տվյալ պահին նաև ՀՀ վարչապետի խորհրդականն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]