Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Brexit-ը կբերի երկրների բարեկեցության անկման. ԵԿԲ-ի ղեկավար

Brexit-ը կբերի երկրների բարեկեցության անկման. ԵԿԲ-ի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կբերի երկրների բարեկեցության ոչ մեծ անկման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ինձ համար դա (Brexit-ը) մեծ տխրություն Է: Վշտալի Է տեսնել, որ բրիտանացիները դուրս են գալիս Եվրամիությունից,- ասել Է Լագարդը:- Դա կազդի ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես Էլ որոշ երկրների՝ Իռլանդիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների վրա»:
«Բոլորն Էլ փոքր-ինչ կզգան անկումը բարեկեցության առումով: Դա կվերաբերի ամբողջ աշխարհին».- նշել Է նա:
Բրիտանական խորհրդարանի հոկտեմբերի 19-ի արտահերթ նիստում ձախողվել Է Համայնքների պալատով ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագիծն անցկացնելու կառավարության փորձը: Պատգամավորները հավանություն են տվել կաբինետին արված առաջարկությանը, որը ներկայացվել Էր կառավարող Պահպանողական կուսակցության նախկին անդամ Օլիվեր Լետվինի կողմից եւ որն անմիմաստ Է դարձրել քվեարկությունը ԵՄ-ի հետ համաձայնագրի շուրջ, որը պետք Է կայանար նույն օրվա երեկոյան: Դրանից հետո Ջոնսոնը, ընդդիմության ճնշման ներքո ընդունված օրենքին համապատասխան, պաշտոնապես Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկից Brexit-ի եռամսյա հետաձգում Է խնդրել մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը:
Ի դեպ, Ջոնսոնը չի ստորագրել այդ նամակը եւ դրանից անմիջապես հետո Տուսկին ուղարկել Է անձնական ուղերձ, որում նշել Է, թե ինքը դեմ Է հետաձգմանը, քանի որ այն «վնաս կհասցնի Մեծ Բրիտանիայի շահերին» եւ Եվրամիությունում Լոնդոնի գործընկերներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am