Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հուլիս

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր 
քարտուղարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Արմեն Կարապետյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Արմեն Կարապետյանին ազատել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Արմեն Կարապետյանը էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ անձնական պատճառներով:

«Հարգելի գործընկերներ, հետագա շահարկումներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ Արմեն Կարապետյանն ազատվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից սեփական դիմումի համաձայն: Անձամբ իր անունից փոխանցում եմ, որ պատճառն անձնական է` առողջական»,- գրել է Օհանյանը:

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ