Միջազգային

Իսպանիան կարգելի ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Իսպանիան կարգելի ռազմական տեխնիկայի արտահանումը Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարությունը կմերժի ռազմական տեխնիկայի արտահանման նոր թույլատրագրերի տրամադրումը, որը կարող Է օգտագործվել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է թագավորության ԱԳ նախարարության՝ հոկտեմբերի 15-ին տարածված հաղորդագրության մեջ:

«Իսպանիան խնդրում Է Թուրքիայի կառավարությանը՝ դադարեցնել ռազմական գործողությունը,-նշվում Է փաստաթղթում:-Եվրամիության գծով գործընկերների հետ կոորդինացմամբ Իսպանիան կմերժի ռազմական տեխնիկայի նոր արտահանական թույլատրագրերի տրամադրումը, որը կարող Է օգտագործվել Սիրիայում գործողության ընթացքում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում