Միջազգային

Վաշինգտոնը դիտարկում Է Թուրքիայի ռազմակայանից միջուկային զենքը դուրս բերելու հնարավորությունը. NYT

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնը դիտարկում Է Թուրքիայի ռազմակայանից միջուկային զենքը դուրս բերելու հնարավորությունը. NYT

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում Էր Թուրքիայի «Ինջիռլիկ» ռազմակայանից միջուկային զենքը դուրս բերելու հնարավորությունը՝ կապված Անկարայի կողմից Սիրիայում ռազմական գործողության անցկացման հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հայտնել Է The New York Times թերթը:

Հրատարակության աղբյուրների խոսքով՝ անցած հանգստյան օրերին «ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի եւ Էներգետիկայի նախարարության աշխատակիցներն առանց ավելորդ աղմուկի քննարկել են մոտավորապես 50 միավոր տակտիկական միջուկային զենքի դուրսբերման պլանները, զենք, որը վաղուց Միացյալ Նահանգների հսկողության ներքո պահվում Է «Ինջիռլիկ» ռազմակայանում: Աղբյուրներից մեկի խոսքով՝ ռազմակայանից նշված զենքի դուրսբերումը «փաստորեն կնշանակի Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ դաշինքի վերջը»:

Ինչպես արձանագրվում Է հրապարակման մեջ, ամերիկյան կողմի կարծիքով, ամերիկյան զենքը ռազմակայանում թողնելը վտանգավոր Է: Հրատարակությունն ուշադրությունը կենտրոնացնում Է այն բանի վրա, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտավորապես մեկ ամիս առաջ իր կողմնակիցների առջեւ ունեցած ելույթում դժգոհություն Է հայտնել այն բանի կապակցությամբ, որը Անկարան միջուկային զենք չունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում