Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է արել դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները

ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է արել դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ են անում Թուրքիային՝ դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Թուրքիայի ազգային անվտանգության նախարար Խուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը:

«Զրույցի շրջանակներում նախարար Էսպերը հաստատակամ կոչ է արել Թուրքիային դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող գործողությունները»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Հանրապետություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է այդ ներխուժումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am