Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան դեռեւս իրատեսական առաջարկություն չի ներկայացրել Brexit-ի վերաբերյալ. Տուսկ

Մեծ Բրիտանիան դեռեւս իրատեսական առաջարկություն չի ներկայացրել Brexit-ի վերաբերյալ. Տուսկ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի իշխանությունները մինչ այժմ իրատեսական առաջարկություն չեն ներկայացրել Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հոկտեմբերի 11-ին անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
«Ցավոք, մենք դեռեւս գտնվում ենք մի իրավիճակում, երբ Մեծ Բրիտանիան հանդես չի եկել աշխատանքային, իրատեսական առաջարկությամբ»,-ասել Է նա: Դրա հետ մեկտեղ Տուսկը նշել Է «դրական ազդանշանները» Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարից, որոնք համաձայնություն կնքելու հույս են տալիս մինչեւ հոկտեմբերի վերջը:
Հոկտեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի վարչապետները բանակցություններ են վարել, որոնց արդյունքում եկել են այն կարծիքին, որ համաձայնության հասնելու հնարավորությունը պահպանվում Է: Հնարավոր հանգուցալուծումների մանրամասնությունները չեն ներկայացվում, սակայն ընդգծվում Է, որ հիմնական խնդիրները մնում են մաքսային հսկողության եւ առեւտրական թույլտվություններ տալու հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am